ԱԺ-ի գրադարանի ցուցափեղկում նոր անուն է հայտնվել: Ցանկացողները կարող են ծանոթանալ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի «Ճանապարհ» գրքին: «Իրատեսը» ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ հարցրեց՝ ինչու՞ է անցել գրական աշխատանքի` հընթացս շոշափելով նաև քաղաքական խնդիրներ:
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունենալու Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն։ Տարածաշրջանային այս կարևոր իրադարձության մասին զրուցում ենք թուրք-քրդական հակամարտությունների փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։
ԵԱՏՄ անդամակցությունից «Ելքի» դուրս գալու նախագիծը ԵՄ-ի հետ սպասվող համաձայնագրի ստորագրումից առաջ ուշագրավ էր մի քանի առումներով: Նախ` սա կարող է իշխանության թիկունքն ապահովել և մանևրելու տեղ թողնել:
ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ քաղաքական օրակարգի տարբեր հարցերի շուրջ զրույցից, որ կտպագրվի «Իրատեսի» առաջիկա համարում, առանձնացրի Ղարաբաղին վերաբերող հատվածը:
Վերա Հակոբյանը հանրապետության վաստակավոր արտիստ էր, ռադիոյի լավագույն հաղորդավարներից մեկը, տաղանդավոր ասմունքող: 60 տարուց ավելի նա ծառայեց ռադիոյին, հանդես եկավ պոետական ծրագրերով՝ տարբեր բեմերից:
Հունիսի 12-ին Նախիջևանում սկսված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար: Նման մտահոգություն ունի ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որն արդեն մի քանի անգամ անդրադարձել է այս խնդրին, նշելով, թե ինչ նպատակով է դա իրականացվում: «Իրատեսի» հետ զրույցում քաղաքական գործիչն անդրադարձավ զորավարժությունների խորքում թաքնված թուրք-ադրբեջանական մղումներին:
Զրուցակիցս է գեղանկարիչ ՎԱՀԱԳՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ, Հայաստանի նկարիչների միության քարտուղարը, նախկին որսորդը, առհասարակ հետաքրքիր մի մարդ և ստեղծագործող: Նրա հետ խոսեցինք կերպարվեստից և բնությունից:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...